692 դիտում, 2020.10.29 01:19

Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին ասել է Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:

Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։