434 դիտում, 2020.10.29 00:30

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ Զոհրաբ Մնացականյան

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ Զոհրաբ Մնացականյան

Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է»,- գրել է Մնացականյանը։