358 դիտում, 2020.10.29 00:06

ԱԻ պետական ծառայության աշխատակիցների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

ԱԻ պետական ծառայության աշխատակիցների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։

Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի հոկտեմբերի 28-ի հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: