886 դիտում, 2020.10.28 22:52

Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Արծրուն Հովհաննիսյան

Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Արծրուն Հովհաննիսյան

Պաշպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ առաջնագծի որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը, կարծես թե, հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պաշտոնապես հայտարարել ենք դրա մասին, որ այո, որոշ ուղղությունների վերահսկողությունը, կարծես թե, Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Այս կապակցությամբ հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ և հետևանքներ է ունենալու, այլ նաև տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»,- ասաց Հովհաննիսյանը: