23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-68-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։