310 դիտում, 2020.10.28 22:07

Շուշիում վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, Բաղրյանի վիճակը կայուն է, Գրիգորյանը վիրահատվում է

Շուշիում վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, Բաղրյանի վիճակը կայուն է, Գրիգորյանը վիրահատվում է

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է, իսկ Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:

Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է:

Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։