856 դիտում, 2020.10.28 21:23

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի;

Առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: