կարևոր
828 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-28 21:02

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների սպանությունների և բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածությունների մասին: Թաթոյանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայատյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում:

...երբ անժխտելի է դառնում համոզմունքը, որ պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականացվել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների համար: Associated Press գործակալության կարևոր նյութն այդ մասին է!»,- գրել է Թաթոյանը: