կարևոր
1146 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-28 19:14

Թեհրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ

Թեհրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ

Նախօրեին Բաքվում Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված իրանական նախագծին, հայտարարել է, որ Թեհրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Նա նշել է, որ Իրանի նախաձեռնության նպատակն է լուծել այս հակամարտությունը եւ հասնել կայուն խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ու նաեւ տարածաշրջանում: Ադրբեջան այցից հետո, Իրանի փոխարտգործնախարարը կմեկնի նաեւ Մոսկվա, Երեւան ու Անկարա՝ քննարկելու իրանական նախաձեռնությունը: