Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է Պուտինին միասին լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
Նա ասել է, թե Ռուսաստանի նախագահը կարող է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, ինքն էլ կխոսի իր եղբայր Ալիեւի հետ, հետո պատվիրակությունները կհանդիպեն:
«Կարեւոր է հստակ որոշել լուծո՞ւմ ենք այս խնդիրը, թե՞ ոչ»,-իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստին հայտարարել է Էրդողանը: