կարևոր
2362 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-28 16:16

«Աժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»․ Վիտալի Բալասանյանի կոչը

«Աժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»․ Վիտալի Բալասանյանի կոչը

«Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։

Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»։

ԱՀ հերոս, գեներալ

Վիտալի Բալասանյան