27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առնչությամբ, կոչ արել դադարեցնել բռնությունը, պահպանել հրադադարը եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը:
Թրյուդոն նշել է նաեւ, որ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը: «Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, այդ պատճառով մենք շարունակում ենք կոչ անել կողմերին բանակցել»,-ասել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը մի քանի օր առաջ քննարկել է Հայաստանի վարչապետի, նաեւ Թուրքիայի նախագահի հետ:
Նշենք, որ Ջասթին Թրյուդոն արցախյան հակամարտությունից խոսել է Կանադայի խորհրդարանի նախօրեի նիստին, երբ պատգամավոր Էլիզաբեթ Մեյը հարցրել է վարչապետին՝ արդյոք Կանադան պետք է ավելի ակտիվ ներգրավվի այս հարցում, ընդգծել, որ Թուրքիան եւ Իսրայելը շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին: