Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն Արցախին նվիրաբերել է 50,000 դոլար՝ փոխանցելով այն «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հատուկ հաշվեհամարին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
«Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը Արցախին կը նուիրաբերէ 50,000$՝ փոխանցելով այն Համահայկական Հիմնադրամում բացուած յատուկ հաշուեհամարին:
Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւս մասնակցել են Արցախի համար կազմակերպուած հանգանակութեանը՝ փոխանցելով վերոնշեալ հաշուեհամարին 5,256$»: