կարևոր
1435 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-28 11:17

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է կենգրեսականը: 

«Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն, ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»,-նշել է նա` հրապարակելով հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրել ևս 24-ը։ 

Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում: