կարևոր
1810 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-28 00:31

Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք իր առաջ դրված խնդիրները լուծելու համար. Նիկոլ Փաշինյան

Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք իր առաջ դրված խնդիրները լուծելու համար. Նիկոլ Փաշինյան

Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին ժողովրդին հղված ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: «Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք»,- ընդգծել է վարչապետը: