2832 դիտում, 2020.10.27 23:19

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը

Պուտինն ու  Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի ընդգրկուն ներգրավվածության կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ հասնելու եւ ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին», - ասված է հայտարարության մեջ: