Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի ընդգրկուն ներգրավվածության կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ հասնելու եւ ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին», - ասված է հայտարարության մեջ: