16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Իրանական ԶԼՄ-ներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչների տեղակայման կապակցությամբ: Mashreghnews-ը նշել է, որ պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց Բաքվին հաջողվել է Ղարաբաղում որոշ տարածքներ գրավել միայն Թուրքիայի բազմակողմ աջակցության շնորհիվ։
Շեշտվել է, որ Իրանի հյուսիսում Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ քառակողմ դաշինք է ձևավորվել, որն Իրանի հետ կապված հետին նպատակներ ունի։ Ըստ կայքի, Բաքվին հաջողվել է ահաբեկիչների աջակցությամբ գրավել Իրանին սահմանակից որոշ տարածքներ, ինչը լուրջ վտանգ է Իրանի ազգային շահերի համար։
«Բահարլին, Աղբանդը, Վասվասը. Իրանի սահմանի հարևանությամբ գտնվող այն կարևոր շրջաններից են, որ Բաքվի վերահսկողության տակ են անցել, և ահաբեկչական խմբեր են այնտեղ տեղակայվել։ Սա վկայում է, որ Արաքսի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները ավելի խորն են, քան ԼՂ պատերազմը»,-նշել է կայքը։