218 դիտում, 2020.10.27 22:29

Եկեք պայմանավորվենք, թույլ չենք տալու կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ. վարչապետ

Եկեք պայմանավորվենք, թույլ չենք տալու կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ. վարչապետ

Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Այդ մասին ժողովրդին հղված ուղերձջում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Վարչապետի խոսքով՝ ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։

«Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը: Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից»,-ասաց վարչապետը: