1234 դիտում, 2020.10.27 19:25

Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով

Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողներին փոխանցել են ԱԳՆ-ից:

«Սերգեյ Լավրովը լինելու է ինքնամեկուսացման մեջ` Covid-19-ով վարակվածի հետ շփում ունենալով պայմանավորված: Նախորդիվ ծրագրված այցերն ու հանդիպումները տեղափոխվում են ավելի ուշ ժամանակահատված: Ինքնազգացողությունը լավ է»,- նշել են ԱԳՆ-ից: