328 դիտում, 2020.10.27 18:39

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Հոկտեմբերի 27-ին կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանականները կքննարկեն նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: