902 դիտում, 2020.10.27 18:27

Ո՛չ ՀՀ ԶՈւ-ը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Ո՛չ ՀՀ ԶՈւ-ը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:

Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»: