902 դիտում, 2020.10.27 17:27

Թուրքամետ զինյալները հաստատել են՝ մասնակցում են արցախյան պատերազմին

Թուրքամետ զինյալները հաստատել են՝ մասնակցում են արցախյան պատերազմին

Սիրիայի զինված ուժերը ձերբակալել են թուրքամետ զինյալների, որոնք հարցաքննության ժամանակ հաստատել են իրենց մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողություններին:

Արաբական «Ալ-Հադաս» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ձերբակալված Ամին Իմադ էս-Սաիդը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, որը մինչ այս թուրք հրահանգիչների ղեկավարությամբ վերապատրաստվել է Աֆրինում ու ամսական մոտ 50 դոլար աշխատավարձ ստացել:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին մասնակցելու համար հավաքագրում են տարբեր խմբավորումներից զինյալների ու հազարավորներին Թուրքիայի տարածքով տեղափոխում Ադրբեջան: Գործուղում են 3 ամսով՝ դրա դիմաց վճարելով 2.000 դոլար:

Էս-Սաիդը հաստատել է նաեւ, որ հայկական զորքերի հետ մարտերում մեծ կորուստներ են կրել: