470 դիտում, 2020.10.27 17:03

Ֆրանսիան հորդորել է Թուրքիային՝ չմիջամտել իր ներքին գործերին

Ֆրանսիան հորդորել է Թուրքիային՝ չմիջամտել իր ներքին գործերին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Թուրքիային կոչ է արել խուսափել հանրապետության ներքին գործերին միջամտելուց. հաղորդում է Reuters- ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ավելի վաղ արած հայտարարություններին, որում, «խոսքի ազատությամբ» պայմանավորված, Մակրոնը սատարում էր Մուհամեդ մարգարեի նկատմամբ Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարներին, Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները Ֆրանսիայի իշխանությունների հակաիսլամական միտումների պատճառով: Էրդողանը կասկածի տակ էր դրել նաև Ֆրանսիայի առաջնորդի հոգեկան առողջությունը:

«Մեզանից յուրաքանչյուրի համար պետք է ցնցում լինի, որ արտաքին ուժերը միջամտում են Ֆրանսիայում տեղի ունեցող գործընթացներին,- ասել է Դարմանեն:- Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին»: