222 դիտում, 2020.10.27 15:59

Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին

Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերի էջերով։

Համերգները տեղի կունենան ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00-ին‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00-ին‚ Կասկադում‚ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00-ին‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-ին‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։

Հանգանակությունները կարող են կատարվել տեղում և https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։