կարևոր
2145 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-27 15:27

Իրանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա

Իրանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա

 Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան.  նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: 

Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս արագչին այցելել է երկրի հյուսիս-արևմտյան Արդեբիլ շրջանի Փարսաբադ Մոգան օդանավակայան՝ ԼՂ հակամարտության գոտուն սահմանակից տարածքները ստուգելու համար: