460 դիտում, 2020.10.27 14:32

ՔԿ-ն հարցաքննել է երկու ադրբեջանցի ռազմագերու

ՔԿ-ն հարցաքննել է երկու ադրբեջանցի ռազմագերու

Քննչական կոմիտեն քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու։ Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ասուլիսում նշել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան։ Ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։  Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- ասել է Վարդանյանը։