կարևոր
2025 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-27 14:26

ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով

ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով

 Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլում Թուրքիայի ներգրավվելու հնարավորության մասին հարցին: 

«Այստեղ կարևոր է միայն երկու երկրների տեսակետը. նկատի ունեմ պատերազմող երկրներին՝ Ադրբեջան և Հայաստան: Միայն պատերազմող երկրները կարող են տալ համաձայնություն կամ ցանկանալ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին»,-նշել է Պեսկովը: