302 դիտում, 2020.10.27 14:13

Այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չկա․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչութան պետ

Այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չկա․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչութան պետ

ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չունեն, սակայն կան բազմաթիվ փաստական տվյալներ ռազմական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ։ Ռաֆայել Վարդանյանն այս մասին ասել է  հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ն, արդյոք, ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչներ։

«Այս պահին այդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում համագործակցում ենք Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ։ Այս պահի դրությամբ ռազմագերու կարգավիճակով նման անձինք չունենք, բայց փաստական տվյալները նրանց ներգրավվածության վերաբերյալ բազմաթիվ են»,- ասել է Վարդանյանը։