278 դիտում, 2020.10.27 13:44

ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Ծաղիկներ խոնարհեցին նաև ոճրագործության զոհերի հարազատները: 

Զոհված Արմենակ Արմենակյանի կինը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ամեն անգամ այս օրը մեր ընտանիքներում հիշում ենք այնպես, ինչպես առաջին օրը: Այդ բոթը ցնցեց մեզ, մեր ընտանիքներին, մեր բարեկամներին, հայ ժողովրդին: Դա, կարելի է ասել, մեծ ահաբեկչություն էր, ոճրագործություն»:

Ըստ կնոջ՝ Արմենակ Արմենակյանի սպանությունն առ այսօր առեղծված է: «Արմենակը չէր կարող միջանցքում հանգիստ նստել՝ լսելով կրակոցներ: Նա, կարծում եմ, որ այդտեղ չի եղել:  Վարկած կա, որ եղել է ճաշարանում: Բացի այդ 5 հոգուց, եղել են այլ մարդիկ, որոնք գուցե վախից դրդված, որ Արմենակ Արմենակյանը տեսել է իրենց, և, վրեժխնդիր կլիներ, վախից նրան սպանել են»,-ասաց նա:

Արմենակյանի կինը նշեց, որ դիմել են նաև գործող կառավարությանը, որպեսզի վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը,  որպեսզի հասկանան, թե ովքեր են կանգնած եղել այդ ոճրագործության թիկունքում: