կարևոր
1501 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-27 13:03

Կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար Արցախից տեղափոխվածները կարող են դիմել ՀՀ կառույցներին

Կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար Արցախից տեղափոխվածները կարող են դիմել ՀՀ կառույցներին

Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ  060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ։