246 դիտում, 2020.10.27 12:56

Իրանի ԱԳՆ. Թեհրանը ողջունում է Լիբիայում հրադադարի մասին համաձայնագիրը

Իրանի ԱԳՆ. Թեհրանը ողջունում է Լիբիայում հրադադարի մասին համաձայնագիրը

Հոկտեմբերի 25-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ողջունում է Լիբիայում պատերազմող կողմերի միջև հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ընդունելով համաձայնության ձեռքբերման հարցում ՄԱԿ-ի և լիբիացի բանակցողների  կարևոր դերը`Խաթիբզադեն հույս է հայտնել, որ հրադադարը կայուն կլինի, և բոլոր շահագրգիռ կողմերը կհարգեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օտարերկրյա միջամտությունները Լիբիայում պատերազմող երկրների միջև բանակցային գործընթացում:

Խաթիբզադեն կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ճգնաժամի ռազմական լուծմանը և կոչ է արել լուծել Լիբիայի ճգնաժամը քաղաքական բանակցությունների միջոցով:

Հիշեցնենք, որ Լիբիայում պատերազմող կողմերի պատվիրակությունները Ժնևի բանակցություններում համաձայնության են եկել համապարփակ հրադադարի մասին: