306 դիտում, 2020.10.27 12:15

ՀԱԵ աշխարհասփյուռ թեմերի նվիրատվությունները կփոխանցվեն «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի

ՀԱԵ աշխարհասփյուռ թեմերի նվիրատվությունները կփոխանցվեն «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի

Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակված նոր նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է 200 հազար ԱՄՆ դոլար, Գերմանիայի հայոց թեմը հանգանակել է ևս 80 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով 35 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլար։

Նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է 68 հազար 850 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում մինչ այս պահը հավաքվել է ավելի քան 150.35 մլն ԱՄՆ դոլար: