678 դիտում, 2020.10.27 12:09

Ֆրանկ Փալոնը՝ հրադադարի ռեժիմի խախտման մասին

Ֆրանկ Փալոնը՝ հրադադարի ռեժիմի խախտման մասին

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը:

«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է խախտել Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, եթե արդբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին մոնիտորինգ անցկացնել շփման գծում, ինչպես սահմանված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Փալոնը՝ հավելելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա: