Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը:
«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է խախտել Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, եթե արդբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին մոնիտորինգ անցկացնել շփման գծում, ինչպես սահմանված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Փալոնը՝ հավելելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա: