280 դիտում, 2020.10.27 12:02

1824 նոր դեպք. կորոնավիրուսի հոկտեմբերի 27-ի տվյալները՝ Վրաստանում

1824 նոր դեպք. կորոնավիրուսի հոկտեմբերի 27-ի տվյալները՝ Վրաստանում

Վրաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1824 նոր դեպք: Ընդհանուր առմամբ գրանցված դեպքերի թիվը փետրվարի 26-ից ի վեր կազմել է 32 127: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից։

Մեկ օրվա ընթացքում վարակից մահացել է 23 պացիենտ, ընդհանուր՝ 238:

Ապաքինվածները 1162-ն են, ընդհանուր՝ 12632:

Տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: