9590 դիտում, 2020.10.27 11:44

Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը․ Վազգեն Մանուկյան

Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը․ Վազգեն Մանուկյան

Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վազգեն Մանուկյանը։

«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։ 1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ 2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։