268 դիտում, 2020.10.27 11:07

Օգտատերերը հայտնում են Google-ի աշխատանքում խափանման մասին

Օգտատերերը հայտնում են Google-ի աշխատանքում խափանման մասին

Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության Էջում, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Օգտատերերից անսարքությունների համար ամենից շատ գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Պերուից, Բրազիլիայից, Ճապոնիայից եւ Եվրոպայի որոշ երկրներից: Ռուսաստանում խնդիների են հանդիպել առավելապես Մոսկվայի եւ Պերմի բնակիչները, բայց նրանց թիվն աննշան է: Ծառայության տվյալներով՝ Google-ի օգտատերերի 63 տոկոսը հայտնում Է դժվարությունների մասին իրենց օգտահաշիվներ մտնելու փորձ անելիս, իսկ 36 տոկոսի մոտ խնդիրներ են առաջանում որոնման հարցում: