1078 դիտում, 2020.10.27 10:30

Փոմպեոն հայտարարել Է, որ ԻՊ-ն շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել

Փոմպեոն հայտարարել Է, որ ԻՊ-ն շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել

 «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել նաեւ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո: Այդ մասին ասված է պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի գրավոր հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 26-ին տարածել է Պետական դեպարտամենտը:

Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի պարագլխի ոչնչացման պահից անցել է մեկ տարի: «Մինչդեռ մենք նշում ենք այդ կարեւոր ուղենիշն ԻՊ-ի դեմ պայքարում, (ԱՄՆ-ի գլխավորած) միջազգային (հակաահաբեկչական) կոալիցիայի աշխատանքը տակավին հեռու է ավարտվելուց: ԻՊ-ն շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել, եւ չափազանց կարեւոր է, որ մենք հետագայում էլ ճնշում գործադրենք ԻՊ-ի մնացորդների վրա Իրաքում եւ Սիրիայում՝ ամրապնդելով մեր կոլեկտիվ ջանքերն ԻՊ-ի բջիջների եւ ցանցերի ջախջախման ուղղությամբ ամբողջ աշխարհում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

ԻՊ-ն ստեղծվել է 2006 թվականի հոկտեմբերին մի քանի սուննիական արմատական կազմավորումների միաձուլման արդյունքում՝ «Ալ Քադիայի»՝ Իրաքում «Իսլամական պետություն Իրաք» (ԻՊԻ) անվանումը կրող ստորաբաժանման գլխավորությամբ: 2010 թվականին ԻՊԻ-ի պարագլուխ է դարձել Աբու Բաքր ալ Բաղդադին:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ալ Բաղդադիի ոչնչացման մասին Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ստույգ տեղեկատվություն չունի ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին: Համաշխարհային հանրակցությունն ալ Բաղդադիի ոչնչացումը համարել է կարեւոր, բայց ոչ վճռական քայլ՝ կոչ անելով շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ: