կարևոր
8341 դիտում, 6 ամիս առաջ --> 2020-10-26 23:26

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. հետապնդվող ահաբեկիչներից մեկը զոհվել է

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։

«Ահաբեկիչներից մեկը զոհվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։

Նշվում է, որ շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը ուղարկվել են դեպքի վայր։