400 դիտում, 2020.10.26 21:46

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը Մակրոնի հասցեին «անընդունելի» են, ասել է Գերմանիայի արտգործնախարարը

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը Մակրոնի հասցեին «անընդունելի» են, ասել է Գերմանիայի արտգործնախարարը

Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․

«Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնական հարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»: