724 դիտում, 2020.10.26 21:35

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում»,- ասել է Թադևոսյանը։

Նա հավելել է, որ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։