2822 դիտում, 2020.10.26 21:25

Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին

Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի մասին հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվում է: Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին: