կարևոր
1698 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-26 21:11

Վարչապետը Պոմպեոյին հարցրել է՝ ինչպես են պարզելու, թե ով է խախտել հրադադարը, եթե նման բան լինի, եւ ինչ հետեւանքներ են լինելու խախտողի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայ ժողովուրդը նույնիսկ ցավոտ փոխզիջումների է պատրաստ, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլացիայի եւ պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու Արցախը կապիտուլյացիայի ենթարկելու Ադրբեջանի փորձերին, քանի որ այդ ճանապարհին հակառակորդը ետ չի կանգնի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ու ասել, որ ամենայն հավանականությամբ Արդբեջանը կրկին խախտելու է հրադադարն ու մեղադրելու դրա համար հայկական կողմին: Վարչապետը Պոմպեոյին հարցրել է՝ ինչպես են պարզելու, թե ով է խախտել հրադադարը, եթե նման բան լինի, եւ ինչ հետեւանքներ են լինելու խախտողի համար: Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կամ պաշտոնական ներկայացուցիչն այսօր կպատասխանեն այդ հարցին:

Մանրամասնում է Հայկ Սահակյանը։