434 դիտում, 2020.10.26 19:43

Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը շարունակում է վիրավորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արդեն 3 օր է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի հանգստանում ու շարունակում է վիրավորել Ֆրանսիայի ղեկավարին, որի հետ տարաձայնություններ ունի բազում հարցերում, այդ թվում՝ արցախյան հակամարտության:

Էրդողանի վիրավորանքներին ի պատասխան՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբեք չի ընդունի ատելության խոսքը: Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ թվիթերյան գրառմամբ համերաշխություն հայտնելով Մակրոնի, նշելով, որ վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար՝ տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում:

Թեմային անդրադարձել է Մարինե Մելիքսեթյանը: