Արդեն 3 օր է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի հանգստանում ու շարունակում է վիրավորել Ֆրանսիայի ղեկավարին, որի հետ տարաձայնություններ ունի բազում հարցերում, այդ թվում՝ արցախյան հակամարտության:
Էրդողանի վիրավորանքներին ի պատասխան՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբեք չի ընդունի ատելության խոսքը: Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ թվիթերյան գրառմամբ համերաշխություն հայտնելով Մակրոնի, նշելով, որ վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար՝ տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում:
Թեմային անդրադարձել է Մարինե Մելիքսեթյանը: