4978 դիտում, 2020.10.26 19:13

Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան

Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան

Մենք այս ընթացքում եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք նրան, որ Ադրբեջանը ոչ թե հարցի լուծում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը միշտ ցանկացել է ավելին: Հայ ժողովուրդը պատրաստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց, կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի եւ ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնելու եւ իր իրավունքները պաշտպանելու պայքար մղի», - ասաց վարչապետը: