20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մենք այս ընթացքում եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք նրան, որ Ադրբեջանը ոչ թե հարցի լուծում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը միշտ ցանկացել է ավելին: Հայ ժողովուրդը պատրաստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց, կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի եւ ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնելու եւ իր իրավունքները պաշտպանելու պայքար մղի», - ասաց վարչապետը: