Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է Արման Մարալչյանը։
Ի դեպ, նախօրեին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն այցելել էր սահմանապահ զորքեր եւ հանդիպում ունեցել սահմանապահների, այդ թվում Վաղինակ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ Սարգսյանն ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա նաեւ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: Նրան պաշտոնազրկել էին 2018-ի ապրիլ-մայիսյան զանգվածային ցույցերի օրերին, երբ իր ենթակայության տակ գտնվող առանձին ստորաբաժանումներ, զինվորական կարգապահույթունը խախտելով լքել էին զորանոցներն ու միացել ցուցարարներին։
Իշխանափոխույթունից հետո այդ դեպքի առիթով հարուցված քրեական գործը կարճվել էր, իսկ Վաղինակ Սարգսյանը նշանակվել էր Սահմանապահ զորքերի հրամանատար։
Ի դեպ, Արցախում ռազմական գործողույթունների մեկնարկից հետ Ազգային Անվտանգության մարմիններում սա վարչապետի կողմից երկրորդ աղմկահարույց պաշտոնազրկումն է, որի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
Օրերս իր աշխատասենյակին հրաժեշտ էր տվել նաեւ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը։ Սահմանապահ զորքերի նորանշանակ պետը ծնունդով Տավուշից է՝ Բերդավան գյուղից։ Եղել է Բագրատաշենի սահմանապահ ուղեկալի պետ, ավելի ուշ դարձել է սահմանապահ առանիջին ջոկատի հրամանատար, որը հսկել է մեր պետական սահմանի մի կարեւոր հատված։