կարևոր
1980 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-26 16:49

Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին

Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին, որի հետևանքով 50 գրոհային սպանվել է, գրեթե նույնքանն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես հայտնում է ABC News-ը, այս մասին նշել է պրոթուրքական «Ջաբաթ Վաթանիա Թահրիր» խմբավորման ներկայացուցիչ Նաջի Մուստաֆան, ով ավիահարվածի մեջ մեղադրել է Ռուսաստանին:

«Մենք կպատասխանենք այս հարվածներին»,- ասել է Մուստաֆան՝ սպառնալով գրոհել ռուսական կառավարական շենքերն ու դիրքերը:

Նշվում է, որ ավիահարվածից սպանվածների թվում են նաև գրոհայինների խմբավորման ղեկավարները: Գրոհայինների ճամբարը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:

Կան հաստատված տեղեկություններ, որ սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմում հայկական կողմի դեմ կռվում են նաև Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված ահաբեկիչներ, որոնք ահաբեկչական խմբավորումների ճամբարներում պատրաստվում և առաջնագիծ են ուղարկվում Թուրքիայի միջոցներով: